ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Ի՞նչ է, մենք գնում ենք միակուսակցականությա՞ն»

«Ի՞նչ է, մենք գնում ենք  միակուսակցականությա՞ն»
25.09.2018 | 00:38

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, «Ազատամարտի վետերանների միություն» ՀԿ-ի ղեկավար ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ արձանագրում է, որ ԳԽ-ից հետո ամեն հաջորդ գումարման խորհրդարան որակապես ավելի վատն է եղել, քան նախորդը։


-Մեր խորհրդարանն առաջինն էր, բոլորս ռոմանտիկ էինք, ուզում էինք նոր պետություն ստեղծել,- ասաց պարոն Հովսեփյանը։- Ռոմանտիզմը մեր մեջ շատ էր, ոչնչի մասին չէինք մտածում, մեզ ինչ-որ բան ունենալը չէր հետաքրքրում, ինչ-որ մեկից մի բան վերցնելը ևս։ Բոլորս եկել էինք նոր պետություն կառուցելու, բայց 1995-ից սկսվեց ընտրությունների կեղծումը։ Երբ շիտակությունը, ազնվությունը վերածվում են այլ բանի, երկիրը չի կարող լավ հանգրվանի հասնել։ Քննադատելը հեշտ է, բայց նաև պետք է առողջ քննադատություն հնչեցնել։ Կարելի է նեղանալ իշխանավորներից, բայց պետությունից` երբեք։ ՈՒմի՞ց նեղանալ, սա մեր երկիրն է։
-Այսօր նոր ջրբաժանի առաջ ենք, հանրությանը տարանջատում են «սևերի» ու «սպիտակների»։
-Չի կարելի հանրությանը տարանջատել երկու մասի։ Այսօր մեր վարչապետին, տարիքն առած, փորձառու քաղաքական գործչի իրավունքով, հորդորում եմ` մի պառակտեք հասարակությունը։ Բոլորը մեր ժողովուրդն են։ Եթե ես ինչ-որ բան քննադատում եմ, ուրեմն վա՞տն եմ։ Չէ՞ որ քննադատություն պետք է, որ չլճանան, չհոռանան։ Անհրաժեշտ է կառուցողական քննադատություն։
-Գուցե մեզանում այդպես էլ չի՞ կայանում քաղաքական մշակույթը։
-Այո, հիմա այդ հանրահավաքներին տեսնում եմ երիտասարդների, որոնք լկտի, ցինիկ, անձնական վիրավորանքներ են հասցնում մարդկանց։ Քննադատական կարծիք պետք է հայտնել, ի՞նչ է, մենք գնում ենք միակուսակցականությա՞ն։ Մեկին փոխում ենք մյուսով, ու ի՞նչ, որևէ բան փոխվու՞մ է։ Հորդորում եմ չգնալ այդ ճանապարհով, դա վատ տեղ է տանում, առաջին հերթին` հենց երկրի վարչապետին։ Կոչ պարոն վարչապետին` «ձգեք» Ձեր կողքի մարդկանց, ժամանակն է հանդարտվելու, միտինգներն անցան, երկիրը ղեկավարեք։ Էյֆորիան թողեք մի կողմ, երկիրը շենացրեք, հզորացրեք։ Մենք պատերազմող երկիր ենք, ի վերջո, սթափ նայեք իրավիճակին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ